Լրահոս

14.03.2014 15:27


Վարչապետի եղբայրն անցել է Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պարտականությունների կատարմանը

Վարչապետի եղբայրն անցել է Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պարտականությունների կատարմանը

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահ Ցախիագին Էլբեգդորժին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ցախիագին Էլբեգդորժը հաջողություն մաղթեց Մոնղոլիայում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Նախագահը նշեց, որ Մոնղոլիան նույնպես ծրագրում է մոտ ապագայում դեսպան հավատարմագրել Հայաստանում:

Մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների շուրջ: Խոսելով մշակութային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ այս ոլորտում իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում, իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները:

Այս խորագրի վերջին նյութերը