Խթանել տեղական ժողովրդավարությունը՝ միավորելով ջանքերը
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն այսօր կազմակերպել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում առաջին աշխատաժողովը, որը միավորել է շուրջ 60 կին համայնքի ղեկավարների, տեղական իշխանությունների, համայնքային քաղաքացիական խմբերի, տեղական լրատվամիջոցների և ՀԿ-երի ներկայացուցիչների, որոնք աշխատում են գենդերային հավասարության ոլորտում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, և Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին իրենց տեսլականն ու մոտեցումները տեղական ժողովրդավարական գործընթացների և դրանցում կանանց մասնակցության վերաբերյալ:
«Եվրոպական միությունը համոզված է, որ իրական ժողովրդավարական և ներկայացուցչական կառավարությունը ենթադրում է կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում»,-նշեց դեսպան Հրիսթեան: «Մասնակցությունը տեղական կառավարմանը վճռական նշանակություն ունի կանանց համար, ինչպես նաև արդյունավետ միջոց է համայնքային մակարդակում կանանց իրավիճակը բարելավելու համար», - հավելեց նա:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանում նկատելի, մասնակցային և գենդերային առումով հավասարակշռված տեղական կառավարման հասնելու գործում, մենք կշարունակենք հենվել ձեռք բերված արդյունքների վրա, կքաջալերենք և կաջակցենք կանանց՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին բոլոր մակարդակներում: «Մենք կոչ ենք անում համայնքների ակտիվ ներկայացուցիչներին օժանդակելու նոր մեխանիզմների և լուծումների մշակմանը՝ հնարավորություն ընձեռելով կանանց և տղամարդկանց բարձրաձայնելու իրենց խնդիրներն ու մտահոգությունները»,- ասաց Բրեդլի Բուզետտոն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ներկայացրեց ընթացիկ ազգային բարեփոխումները և տեղական ինքնակառավարման ոլորտում ծրագրերը, ինչպես նաև առանձնացրեց այն ոլորտները, որտեղ ծրագրի աջակցությունը համահունչ է ազգային առաջնայնություններին:
Երկօրյա միջոցառումը հնարավորություն կընձեռի համայնքների ներկայացուցիչներին քննարկելու տեղական ինքնակառավարման ոլորտում գրանցված առաջընթացն ու գոյություն ունեցող մարտահրավերները, իրավիճակը տեղական մակարդակում՝ գենդերային հավասարության սկզբունքի առումով, գտնելու լուծումներ ներառական տեղական կառավարման համար, ինչպես նաև լուծումներ փնտրելու բացերը լրացնելու համար: Միջոցառումը նաև կօգնի խթանելու ծրագրի համագործակցությունը տեղական կառավարման մարմինների հետ՝ ոլորտում ընթացիկ և հետագա ազգային բարեփոխումներն իրականացնելու համար:
Հայաստանում ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները և նրանց տեղական գործընկերները՝ Համալսարանական կրթությամբ կանանց հայաստանյան ասոցիացիան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հանրային կապերի հայկական ասոցիացիան ներկայացրեցին ծրագրի առաջընթացը, արդյունքները, ձեռքբերումները, մարտահրավերներն ու հետագա անելիքները: Մի շարք շահառուներ ներկայացրեցին իրենց տեսակետները:
Երկօրյա միջոցառումը կամփոփվի ազգային և միջազգային դերակատարներին ուղղված հայտարարությամբ՝ Հայաստանում մասնակցային կառավարման և տեղական կառավարման մեջ կանանց ներգրավման վերաբերյալ:
«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրը իրականացվում է 2012թ. ապրիլից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, և գործում է Հայատանի 10 մարզերում: ԵՄ-ի ֆինանսավորումը կազմում է 525,000 եվրո:
Ծրագրի նպատակն է տեղական ընտրություններում կանանց մասնակցության խթանումը, մի շարք նախաձեռնությունների, նորարարական մեթոդների և մեխանիզմների կիրառման միջոցով պոտենցիալ կին առաջնորդների կարողությունների և գիտելիքների հզորացումը՝ նվազեցնելով այն խոչընդոտները, որոնց Հայաստանում բախվում են կանայք սոցիալական և քաղաքական որոշումների կայացման գործընթացներում: