Լրահոս

14.03.2014 22:07


Սիրիայում մոտ 6.5 մլն մարդ պարենային օգնության կարիք ունի

Սիրիայում մոտ 6.5 մլն մարդ պարենային օգնության կարիք ունի

Մոտ 6.5 մլն մարդ պարենային օգնության կարիք ունի Սիրիայում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի Համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Էլիզաբեթ Բյորնսը ֆրանսիական «La Croix» թերթին տված հարցազրույցում։

«Մեր տվյալներով՝ 245 հազար մարդ ստիպված է ապրել գրավված բնակավայրերում, որը խոչընդոտում է մարդասիրական կազմակերպությունների մուտքն այնտեղ»,–հաղորդել ՀՊԾ–ի ներկայացուցիչը։

Եվս 800 հազար մարդ գտնվում է այն վայրերում, որտեղ մուտքը հնարավոր է, սակայն շատ դժվար։

«Այնտեղ հնարավոր է լինում միայն ժամանակ առ ժամանակ մթերքներով բեռնված մեքենաներ հասցնել»,–ասել է Բյորքսը։ Նա նաև նշել է, որ փետրվարին օգնություն է ստացել 3.7 մլն մարդ նախատեսված 4.3 մլն–ից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։


Այս խորագրի վերջին նյութերը