Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ Սերժ Սարգսյանը մնացել է բացառապես «անկախ» մամուլի միջոցով տարածվող «մուտիլովկաների» ու համացանցում «փոթորիկ» բարձրացնող իր մի քանի հաճախորդների հույսին (չհաշված՝ հայտնի ֆիլմի չաղին, ցանցառին ու Նիկուլինին հիշեցնող Արմեն Աշոտյան–Կարեն Ավագյան–Էդվարդ Շարմազանով եռյակին)։
Իր փխրուն դիրքերին ահասարսուռ տեսք տալու համար «եվրոնժդեհական» Սերժը վերջերս հուզախրոխտ ելույթ ունեցավ և հուժկու ասուլիս տվեց մեր հանրապետության հաջողակ կոմերցիոն կառույցներից մեկում՝ ԵԿՄ–ում։
Սերժը, դիմելով դահլիճում ներկա պատերազմի տարիների իր մարտական ընկերներ Էդվարդ Շարմազանովին, Սամվել Ալեքսանյանին, Տարոն Մարգարյանին ու մյուսներին, հայտարարեց, թե իրենք հաղթահարելու են արտագաղթը այնպես, ինչպես կռվի ժամանակ Ղարաբաղի հողերն էին հանձնում ու հետո հետ գրավում։
Հող հանձնելու մասով Սերժը ճիշտ էր ասում։ Դա այն փուլում էր, երբ ինքն էր հանդիսանում Ղարաբաղի Ինքնապաշտպանական ուժերի ղեկավարը։ Հետ գրավելու մասով, սակայն, նա անհամեստորեն չափազանցացնում է սեփական դերակատարությունը, քանզի իր մասնակցությունն այդ ամենին տեխնիակական բնույթ է կրել։ Նա մեծ ուժերով կռիվ էր տալիս բանակին «տուշոնկա», «պարտյանկա» մատակարարելու և կապիտալի նախնական կուտակումը հաջող ավարտելու «ֆռոնտերում»։
Իսկ հող հետ գրավելն ու ազատագրական մարտերն սկսվեցին այն փուլից, երբ Ս. Սարգսյանին «առոք–փառոք» փախցրին Մոսկվա։ Բայց դե ԵԿՄ համագումարում այդ մասին նրան չէին կարող հիշեցնել, քանզի, ինչպես ասում են, «գյուղից» մարդ չկար և ինչպես նրա տատը կասեր՝ ԵԿՄ–ում դրա համար չէին հավաքվել։
Պարզվում է, Ղարաբաղում «Նարիմանով» մականունով հայտնի Սերժ Սարգսյանը շատ ծանր է տանում այդ հիշեցումները և որոշել է կռիվ տալ իր անցյալի դեմ՝ այլոց հետևում թաքնվելով (ինչպես միշտ)։
Որպես քարոզչագործիք այս անգամ ընտրվել է «Առավոտ» օրաթերթը։ Իշխանական մի քանի լրատվամիջոցներում աշխատող և սերժսարգսյանական քաղաքականության ջերմեռանդ պաշտպան Արամ Աբրահամյանը, հղում անելով իր անանուն աղբյուրին, «լուր» է տեղադրել, թե իբր Հորադիզը 1994–ին հանձնել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, ով Սյունիքի նախկին մարզպետ ու այն օրերին Գորիսի բատալիոնի հրամանատար Սուրիկ Խաչատրյանի հետ չի կարողացել կիսել թալանը, և այդպիսով ունեցել ենք անհաջողություն։
Արամ Աբրահամյանը նույն «լուրի» մեջ հնդկական կռիվ կինո հիշեցնող մի պատմություն է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը թուր կեծակին ձեռքին ու Քուռկիկ Ջալալու վրա նստած հետ է գրավել Հորադիզը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Այս «դիշովի» պատմության ու «Առավոտի» սաստիկ անկախ և չափազանց ազատ խմբագիր Արամ Աբրահամյանի հետևից անմիջապես երևում են «Նարիմանովի» ականջները, ինչպես նաև հերթական անգամ բացահայտվում են վերջինիս անլիարժեքության բարդույթները։
Ուշագրավն այն է, որ կամաց–կամաց «1in.am»–ի «նիշան» գրավող «Առավոտը» Սամվել Բաբայանի դեմ «մուտիտը» տարածել է ներկայանալ չցանկացող կռված տղայի տված տեղեկատվության հիման վրա։
Ստացվում է, որ Բաբայանի իբր հանձնած Հորադիզը մի կերպ հետ վերցրած այդ անանուն աղբյուրն այնքան խիզախ և հզոր տղա է, որ վախենում է անգամ իր անունն ասել Հայաստանից բացակայող Սամվել Բաբայանի դեմ հնարովի մեղադրանքներ ներկայացնելիս։
Ու քանի որ «Առավոտը» չի բացահայտել «լուրի» աղբյուրը՝ կնշանակի դրա հավաստիության պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ սույն թերթն ու համանուն կայքը վերածվել են «մուտիտ» տարածող «ֆեյքի» (իսկ ԱԺ պատգամավորներն ընկած «ֆեյք» են ման գալիս ֆեյսբուքներում. հրե՛ն, մի ամբողջ թերթ է «ֆեյքի» ֆունկցիա կատարում)։
Թե ինչու է «Առավոտի» խմբագիրը որոշել մտնել նմանատիպ խաղերի մեջ, իր որոշելիքն է։ Մեզ մնում է միայն խորհուրդ տալ նրան չգնալ «մահապարտի» կարգավիճակ ունեցող «1in.am»–ի Արման Բաբաջանյանի հետքերով։ Կարմիր գիծն ացնելուց հետո ինքն էլ կվերածվի «մահապարտի» և չի կարողանա հետագայում դուրս պրծնել «Տիտանիկ» հիշեցնող սերժսարգսյանական համակարգից, քանզի փրկօղակ նետող չի լինի։
Եվ վերջում կուզենայինք մի քանի հարց ուղղել լրագրողական պրոֆեսիոնալիզմից ու էթիկայից մշտապես խոսող Ա. Աբրահամյանին։ Եթե վաղը մեկը ցանկանա հերքել Բաբայանի դեմ «Առավոտի» տարածած այդ «դիշովի» բաները, ո՞ւմ հերքի՝ խիզախ անանուն կռված տղայի՞ն, թե՞ Արամ Աբրահամյանին, ով իր վրա է վերցրել լուրի հավաստիությունը հաստատողի ֆունկցիան։ Կամ եթե, Աստված մի արասցե, վաղը կռիվ եղավ, ո՞վ է գնալու պատերազմ՝ «Առավոտի» անանուն աղբյուր հանդիսացող խիզախ նապաստա՞կը, թե՞ Արամ Աբրահամյանը։
Լավ, մի՞թե Սերժ Սարգսյանին հնարավոր չէ մերժել ու բացատրել, որ նման «մուտիտներով» «խուրդվում» է «Առավոտ» թերթը և այլևս «չեզոքի» դիրքերից չի կարող ծառայություններ մատուցել Բաղրամյան 26–ին և երիտօլիգարխիային։
Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք, ա՛յ ձեր «յուրդը» չփլի։ Սերժն էսօր կա, վաղը կմնա ցողունային բջիջների հույսին։ Բա դրանից հետո ի՞նչ եք անելու։
Մեկ բան լավ հիշեք. ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ամիսներ առաջ «Առավոտը», կրկին հղում անելով իր անանուն աղբյուրին, նյութ էր հրապարակել, ըստ որի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի թեման տաք պահելու համար 100 հազար դոլար փող է հատկացվել։ Թե որքան էր հատկացվել «Առավոտին» նման բան տպելու համար, չէր նշվում։
Այդպիսի «լուրով» ուզում էին ասել, թե ով Տիգրանի օֆշորից խոսի՝ կաշառված է։ «Դիշովի» քայլն այդ, բնականաբար, հակառակ էֆեկտն ունեցավ և Արամ Աբրահամյանը ստիպված էր ներողություն խնդրել իր ընթերցողներից՝ նշելով, որ նման նյութի հրապարակումը «Առավոտին» անհարիր է։
Ներողությունից շատ չի անցել, բայց Աբրահամյանը կրկին դիմել է նույն «անանուն աղբյուրի» մեթոդին՝ այս անգամ արդեն վասն Սերժ Սարգսյանի և ընդդեմ Սամվել Բաբայանի։
Դժվար է ասել, թե արդյոք այս անգամ Աբրահամյանը կրկին ներողություն կխնդրի՞ թե՞ ոչ, բայց դա արդեն էական չէ, քանզի «Գեբելսյան» քարոզչագործիք դառնալուց հետո ներողությունների «ինստիտուտը» վարկաբեկվում է։ «Առավոտի» պես։
«Նարիմանովն» ու յուր «անանուն» քարոզչագործիքը

Համագումարում «գյուղից» մարդ չկար, բայց դա չի նշանակում, որ մեր երկրում էլ մարդ չկա ու չի կարող Սերժ Սարգսյանին որոշ բաներ հիշեցնել։