Երրորդ երեխայի ծննդյան միանվագ 1 մլն դրամ նպաստը ուշացնում են
ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ որի՝ 1-ին և 2-րդ երեխաների ծնվելու համար պետությունը ծնողներին կտրամադրի 50 հազար դրամ։ Երրորդ և չորրորդ երեխաների դեպքում, նախկին 430 հազար դրամի փոխարեն, այսուհետև հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները պետության կողմից կստանան 1 միլիոն դրամ նպաստ։ Իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ։
«Չորրորդ իշխանության» խմբագրություն էր դիմել մի կին, ով հունվարի 4-ին լույս աշխարհ է բերել իր երրորդ զավակին, սակայն պետության կողմից տրամադրվող 1 մլն դրամի չափով նպաստը արդեն երկու ամիս է՝ չի ստացել։
«Մեզ հայտնեց, որ իր ընտանիքը ապրում է Էրեբունի շրջանում և նպաստի համար դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայության Էրեբունու բաժին։ Դիմելուց հետո, երբ ծնողները որոշ ժամանակ չեն ստացել գումարը, կրկին գնացել են Էրեբունու սոցիալական ապահովության պետական ծառայության բաժին՝ նպաստի ուշացման կամ չվճարման պատճառներն իմանալու։ Այնտեղից հայտնել են, թե ծրագրային խնդիր կա, ինչի հետևանքով փոքրիկի գրանցումը և նպաստի վճարումը որոշ ժամանակ չի կատարվի։ Ի դեպ, ծնողներին հայտնել են նաև, որ տրամադրվող 1 մլն դրամ նպաստի կեսը՝ 500 հազար դրամը, իրենք են ուղարկում փոստային ծառայության միջոցով, իսկ մյուս կեսը պետությունը փոխանցելու է իրենց հետ համագործակցող բանկերից մեկին, որն, ի դեպ, մինչև փոքրիկի 18 տարեկան դառնալը ծնողները իրավասություն չեն ունենալու տնօրինել՝ բացառությամբ երեխայի ուսման կամ հիվանդության դեպքում բժշկական ծախսերը հոգալու համար»,–գրում է «ՉԻ»-ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։