ՀՖՖ բողոքարկման կոմիտեն նախընտրեց ֆուտբոլային տոնը
Ինչպես հայտնի է, ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ 2014 թ. մարտի 6-ին կայացած նիստում որոշում էր ընդունվել «Շիրակ»-«Գանձասար» խաղին հանդիսականների վատ պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 000 ՀՀ դրամ եւ «Շիրակ» թիմի երկու տնային խաղ անցկացնել առանց հադիսատեսի:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ս.թ. մարտի 13-ին պաշտոնական բողոք էր ներկայացրել ՀՖՖ բողոքարկման կոմիտե, որում, մասնավորապես, նշված էր, որ ««Շիրակ» ակումբի հանդիպումները մեծ տոն են Գյումրու համար եւ Գյումրու քաղաքային մարզադաշտում ակումբի տնային հանդիպումներին ներկա է գտնվում մոտ 2000 երկրպագու: «Շիրակը» նշել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում նման դեպք իրենց մարզադաշտում տեղի չի ունեցել, որ ակումբը բավականին աշխատանքներ է տանում երկրպագուների հետ՝ նման դեպքերից խուսափելու համար եւ ցավ էր հայտնել, որ ակումբի երկրպագուները վիրավորել են մրցավարներին:
Հաշվի առնելով, որ «Շիրակը», ըստ էության, ընդունելով, որ պետք է, այնուհանդերձ շարունակի աշխատել իր երկրպագուների հետ և բացատրել նրանց, որ եթե նման դեպք կրկնվի, ապա հաջորդ անգամ մարզադաշտը կորակազրկվի, ՀՖՖ բողոքարկման կոմիտեն, հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված երկրպագուների ինստիտուտի մշակույթի կայացումը վեր դասելով կարգապահական հանգամանքներից, բայց եւ միաժամանակ կարգապահական խնդիրը դնելով հենց այդ մշակույթի կայացման հիմքում, որոշեց առանց հանդիսատեսի երկու տնային խաղ անցկացնելու որոշումը պայմանականորեն չկիրառել մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Միաժամանակ բողոքարկման կոմիտեն որոշեց, որ նշված ժամկետում նմանատիպ միջադեպեր կրկնվելու դեպքում ՙՇիրակի՚ նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելիս հաշվի կառնվի պայմանականորեն չկիրառված կարգապահական միջոցը:
ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը վարում էր ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նախագահ Հրաչյա Ղամբարյանը: Նիստին ներկա էին կոմիտեի անդամներ Լեռնիկ Հունանյանը և Կարինե Մուրադյանը: