Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Սամվել Ալեքսանյանից փող վերցրած ու ակցիաներ կազմակերպած Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նախախորհրդարանը», ում դեմ ինքը ակցիաներ էր անում, թող մարսի «Ֆլեշից» ստացած փողերը։ Սուրենն այդպես էր արձագանքել՝ ի պատասխան այն գրառման, որ ինքը հիմա պետք է ինքնախոստովանությունից հետո ներողություն խնդրի «Նախախորհրդարանից»։
Վերցնո՞ւմ է արդյոք «Նախախորհրդարանը» փող «Ֆլեշից», և եթե այո, ապա մարսո՞մ է արդյոք այդ փողերը, միայն Սուրենն ու «Նախախորհրդարանը» կիմանան։ Ինչպես ասում են՝ բռնված չէ, գող չէ։ Թեև քաղաքական նշանակության փողերի աղբյուրները պարտադիր չէ, որ ինքնախոստովանությամբ բացահայտվեն։
Այս պահին պետք է փաստենք, որ Փակ շուկայի դեմ ակցիաները ինչպես հուժկու սկսել էր «Նախախորհրդարանը», այնպես էլ հուժկու դադարեցրեց, մինչդեռ շուկան գործում է, այսինքն՝ «Նախախորհրդարանը» չի հասել իր նպատակին, բայց դադարեցրել է ակցիաները («Ֆլե՞շն» է համը հանում)։ Կապվա՞ծ է դա փողի «մարսողության» հետ, կրկնենք՝ իրենք կիմանան, մեկ էլ՝ Սուրենը, ով, դատելով ամենից, ներսից գիտի, թե ով ումից է փող ստանում ու ինչպես է դրանք մարսում։
Իսկ ընդհանրապես «մարսողության» հարցը համասերժական բնույթ է ստացել։
Օրինակ՝ Արտաշես Գեղամյանի մասով 2003–ի նախագահական ընտրությունների ժամանակ խոսվում էր, որ նրան Սերժը հաճախորդացրել է մի կլորիկ գումարով։ Արտաշեսը, բնականաբար, հերքում էր այդ խոսակցությունները։ Բայց ծախվածության մասին լուրերը համառորեն չէին դադարում։
Եկավ մի պահ, երբ «Ազգային միաբանության» «թունդ ընդդիմադիր» առաջնորդի նյարդերը տեղի տվեցին, ու նա հայտարարեց, որ իրեն ուզում են 3 միլիոնդոլարով գնել, բայց ինքը սկզբունքային է և չի վաճառվում։ Սերժ Սարգսյանի արձագանքն այդ խրոխտ ելույթին չուշացավ։ Նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր ու Գեղամյանի գաղափարակից ընկեր Մարգարիտ Եսայանին հարցազրույց տվեց (այն օրերին Մարգոն «ա լյա» Գեղամյան «թունդ ընդդիմադիր» լրագրող էր) ու հայտարարեց, որ Գեղամյանը դատարկ դհոլ է, և իր գինը «մի զրո» ավել է ասում։ Այդպիսով, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Բոլորը հասկացան, որ գործարքը կայացել է 300 հազար դոլարով։
Այժմ Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը և Մարգարիտ Եսայանը նույն նավակի մեջ են, իրար ջան են ասում ու ջան լսում։
Վերադառնալով «Նախախորհրդարանին»՝ նկատենք, որ դրա վերնախավը ներկայացնող առանձին անդամներ ակնհայտորեն ընդդիմության ընդդիմություն են հանդես գալիս, ինչն այդ խմբակին դարձնում է «Նախասերժարան»։
Ընդ որում, որքան կոնսոլիդացիոն գործընթացները ոչիշխանական ճամբարում միս ու արյուն են ստանում, այնքան ավելի ինտենսիվ է դառնում «Նախասերժարանի» ու նմանատիպ խմբակների սերժամետ քարոզչությունը։ Որքան մոտենում է կառավարության հրաժարականի ու ամբողջական իշխանափոխության պահը, այնքան կասկածելի ֆինանսավորմամբ գործող ու մի քանի անփորձ երիտասարդի ուղեղ լվացող Ժիրայր Սեֆիլյանի համացանցային ակտիվությունը մեծանում է (սրանք բոլորն էլ համացանցային հեղափոխականներ են, ոչ ավելին)։
Պարզապես ծիծաղելի է հետևելը, թե ինչպես են Լֆիկ Սամոյի հրաժարականի պահանջի վրա մասնագիտացածները «թունդ ընդդիմադիր» ելույթներ ու հեղափոխական կոչեր հնչեցնում, բայց չկան «Վերջի բոլշևիկի» և «Օֆշորի Տիկոյի» դիրքերին սպառնացող որևէ գործընթացի մեջ։
Ի դեպ, մի ժամանակ, երբ «Նախասերժարանը» դեռ Սարդարապատ (իրականում՝ «Սերժապատ») էր կոչվում, դրա մի քանի անդամներ բահով ու եղանով հեղափոխություն անելուց էին խոսում և քննադատում տիտղոսային ընդդիմությանը վճռականություն չցուցաբերելու մեջ։ Բայց նույն այդ մարդկանց մենք չտեսանք, օրինակ, Շանթ Հարությունյանի կողքին կանգնած։
Ահա այդպիսին են մեր «վճռականները»։ Նրանք փոթորիկ են բարձրացնում բացառապես ներխմբակային սեմինարների ժամանակ և համակարգչի հետևում թաքնված։
Մնում է միայն սպասել նրանց ինքնախոստովանական ցուցմունքներին։ «Մարսողության» պահով։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Անկեղծորեն ափսոսում եմ, որ Սեֆիլյանն էլ է համալրում նեոգեղամյանների ու գեներալմանվելների շարքերը։ Նա այն եզակի հրամանատարներից է եղել, ովքեր իրական ներդրում են ունեցել ղարաբաղյան հաղթանակի մեջ, բայց խաղաղության պայմաններում, ցավոք, ընկան վատ «սերժապատ»։
Ու արդեն կապ չունի, թե արդյոք նա այդ ամենն անում է «Ֆլեշի» փողերո՞վ (ինչպես Սուրենյանցն է պնդում), թե՞ հասարակական հիմունքներով։ Գեղամյանությունը մնում է գեղամյանություն՝ լինի այն վճարովի, թե անվճար։
Ինչու՞ է աղմկում «Նախասերժարանը»
Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Սամվել Ալեքսանյանից փող վերցրած ու ակցիաներ կազմակերպած Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նախախորհրդարանը», ում դեմ ինքը ակցիաներ էր անում, թող մարսի «Ֆլեշից» ստացած փողերը։ Սուրենն այդպես էր արձագանքել՝ ի պատասխան այն գրառման, որ ինքը հիմա պետք է ինքնախոստովանությունից հետո ներողություն խնդրի «Նախախորհրդարանից»։
Վերցնո՞ւմ է արդյոք «Նախախորհրդարանը» փող «Ֆլեշից», և եթե այո, ապա մարսո՞մ է արդյոք այդ փողերը, միայն Սուրենն ու «Նախախորհրդարանը» կիմանան։ Ինչպես ասում են՝ բռնված չէ, գող չէ։ Թեև քաղաքական նշանակության փողերի աղբյուրները պարտադիր չէ, որ ինքնախոստովանությամբ բացահայտվեն։
Այս պահին պետք է փաստենք, որ Փակ շուկայի դեմ ակցիաները ինչպես հուժկու սկսել էր «Նախախորհրդարանը», այնպես էլ հուժկու դադարեցրեց, մինչդեռ շուկան գործում է, այսինքն՝ «Նախախորհրդարանը» չի հասել իր նպատակին, բայց դադարեցրել է ակցիաները («Ֆլե՞շն» է համը հանում)։ Կապվա՞ծ է դա փողի «մարսողության» հետ, կրկնենք՝ իրենք կիմանան, մեկ էլ՝ Սուրենը, ով, դատելով ամենից, ներսից գիտի, թե ով ումից է փող ստանում ու ինչպես է դրանք մարսում։
Իսկ ընդհանրապես «մարսողության» հարցը համասերժական բնույթ է ստացել։
Օրինակ՝ Արտաշես Գեղամյանի մասով 2003–ի նախագահական ընտրությունների ժամանակ խոսվում էր, որ նրան Սերժը հաճախորդացրել է մի կլորիկ գումարով։ Արտաշեսը, բնականաբար, հերքում էր այդ խոսակցությունները։ Բայց ծախվածության մասին լուրերը համառորեն չէին դադարում։
Եկավ մի պահ, երբ «Ազգային միաբանության» «թունդ ընդդիմադիր» առաջնորդի նյարդերը տեղի տվեցին, ու նա հայտարարեց, որ իրեն ուզում են 3 միլիոն դոլարով գնել, բայց ինքը սկզբունքային է և չի վաճառվում։ Սերժ Սարգսյանի արձագանքն այդ խրոխտ ելույթին չուշացավ։ Նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր ու Գեղամյանի գաղափարակից ընկեր Մարգարիտ Եսայանին հարցազրույց տվեց (այն օրերին Մարգոն «ա լյա» Գեղամյան «թունդ ընդդիմադիր» լրագրող էր) ու հայտարարեց, որ Գեղամյանը դատարկ դհոլ է, և իր գինը «մի զրո» ավել է ասում։ Այդպիսով, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Բոլորը հասկացան, որ գործարքը կայացել է 300 հազար դոլարով։