Խարկովում բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել
Խարկովում շարունակվում են անկարգությունները։ Երեկ ուշ երեկոյան փոխհրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է։
«Ինտերֆաքս–Ուկրաինան», հղում անելով քաղաքի դատախազ Եվգենի Պոպովիչին, հայտնում է, որ բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ոստիկանության աշխատակիցը։ Քրեական գործ է հարուցվել «երկու անձի մտադրված սպանություն», «զանգվածային անկարգությունների կազմակերպում» և «իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու» հոդվածներով։ Պոպովիչի խոսքերով՝ «Պրոսվիտա» մշակութային միության գրասենյակում մոտ 40 ազգայնական է փակվել։ Ըստ դատախազի՝ իրավապահ մարմիններին հաջողվել է նրանց հետ գալ «որոշակի պայմանավորվածության»։
Նշենք, որ Խարկովում ազգայնական և ռուսամետ կազմակեպությունների անդամների միջև բախումները սկսվել են մարտի 14-ի երեկոյան։