Տարիներ շարունակ Հայաստանում հնչող ամենասուր քննադատությունը քաղաքական ուժերի հասցեին այն է, որ մի կողմ չեն դնում իրենց տարաձայնությունները և չեն միավորվում երկրի փրկության համար: Այժմ, երբ ԲՀԿ-ի շուրջ լայն կոնսոլիդացիա է սկսվել և քաղաքական ուժերը հնարավորինս մերձեցնում են իրենց մոտեցումները՝ քաղաքական դաշտում վայնասուն է սկսվել: Տարօրինակն այն է, որ այդ վայնասունի հեղինակները ոչ միայն հանրապետականներն են, այլ իրենց ընդդիմադիր կոչող որոշ ուժեր, որոնք փորձում են վիժեցնել այս գաղափարը: Վերջապես հասարակության մոտ փոփոխությունների հույս է արթնացել, իսկ դուք ամեն ինչ անում եք՝ այն տապալելու համար: Ինչն էր խանգարում, որ դուք անեիք ավելի լավը, քան այժմ արվում է: Այս աղմուկը ունի մեկ պատճառ՝ իշխանությունները սարսափած են ոչ իշխանական ուժերի միավորումից և քարոզչադաշտ են նետել ոչ միայն իրենց «ծանր հրետանին», այլև ընդդիմադիր խաղացող ծպտյալ հաճախորդներին: Ժողովրդական լավ խոսք կա՝ արջը ահից է գոռում:
«Ժողովրդական լավ խոսք կա՝ արջը ահից է գոռում»

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից