Եվրահանձնաժողովի և ԵԽ–ի ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ–ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդրի ղեկավարները չեն ճանաչում այսօր Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները։ Նրանց խոսքերով՝ ճգնաժամը պետք է կարգավորվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիման վրա։
Այսպիսով, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդրի ղեկավարներ Ժոզե Մանուել Բարոզուն և Հերման Վան Ռոմպեյը կարծում են, որ ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է։ Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։
Մինչդեռ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կիրակի կայացած հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ղրիմի բնակչության կամարտահայտությունը միանգամայն համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում վերահաստատել է ԱՄՆ–ի դիրքորոշումը՝ Ղրիմի հանրաքվեն չճանաչելու վերաբերյալ։ Պետդեպի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ–ն այդ հանրաքվեն համարում է անօրինական և ուկրաինական օրենքներին հակասող

7or.am