Լրահոս

17.03.2014 10:26


Վրաստանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Վրաստանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Վրաստանը չի ճանաչում մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական հայտարարությունում։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի արտգործնախարարությունը «հերթական անգամ հստակ ֆիքսում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները»։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե տեղի ունեցավ, որի արդյունքում բնակչության 95,7%–ը կողմ քվեարկեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը