Լրահոս

17.03.2014 10:59


Դոնեցկում բողոքի ցույց է տեղի ունեցել

Դոնեցկում բողոքի ցույց է տեղի ունեցել

Երեկ ավելի քան 3 հազար մարդ է մասնակցել Դոնեցկում բողոքի ցույցին՝ ի պաշտպանություն Ուկրաինայում կենտրանական և տեղական իշխանության փոփոխման։ Հավաքվելով Լենինի հրապարակում՝ ցուցարարներն ուղղվել են դեպի պետական հաստատություններ իրենց պահանջները կատարելու նպատակով։ Բողոքարարները պահանջել են Գերագույն ռադայից զրկել իշխանությունից ոչ լեգիտիմ կառավարությանը և չեղյալ հայտարարել նրանց որոշումները, ստեղծել նոր կոալիցիոն կառավարություն՝ նրա կազմը համաձայնեցնելով ժողովրդի հետ։

Նրանք հայտարարել են փետրվարի 21-ի համաձայնությանը վերադառնալու անհրաժեշտությունը՝ ստորագրված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից՝ արտահերթ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններ։ Ցուցարարները տարածել են նաև բանաձևի տեքստ, որում նշվում է Ուկրաինայի պետական կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Խորհրդարանից պահանջել են նաև ընդունել տեղերում հանրաքվե անցկացնելու մասին օրենք և ռուսերենին տալ պետական լեզվի կարգավիճակ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը