Լրահոս

17.03.2014 11:09


Էրդողանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն

Էրդողանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն

Թուրքիայում հանդիպել են այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը, ով ավելի քան 20 տարի ղեկավարում է ղրիմյան թաթարների Մեջլիսը։ «УНИАН»–ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո մեջլիսի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Էրդողանը մտադիր չէ ճանաչել մարտի 16–ին Ղրիմում անցկացված հանրաքվեն, քանի որ այն հակասում է միջագային նորմերին։ Նա նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում պահպանվող ճգնաժամի կապակցությամբ և ընդգծել, որ ղրիմյան թաթարների վրա որևէ ճնշում գործադրվելու պարագայում իրենք պատրաստ են հնարավորինս աջակցել նրանց։

Էրդողանը նաև հիշեցրել է Թուրքիայի դիրքորոշումը, որ Ղրիմում ճգնաժամի հաղթահարումը տեսնում են խաղաղ ճանապարհով և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։

Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինան տեսնում է ամբողջական և անկախ, ինչպես նաև դեմ է այդ երկրի ներքին գործերին օտարերկրյա ուժերի միջամտությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը