Կորած ինքնաթիռը միտումնավոր ցածր է թռել, որ խուսափի հայտնաբերվելուց
«Malaysia Airlines»–ին պատկանող ինքնաթիռն ուղղությունը փոխելուց հետո իջել է մինչև 1,5 մետր բարձրության վրա, որպեսզի իր գտնվելու վայրը ռադարները չկարողանան արձանագրել։ «INTERFAX.RU»–ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է մալազիական «New Straits Times» թերթը։ Ինչպես հետաքննությունն իրականացնող մասնագետներն են ընդգծել, «գործից» շատ լավ հասկացող ինչ–որ մեկը Բենգալյան ծոցի տարածքում զգալիորեն իջեցրել է ինքնաթիռը։
Այս հանգստյան օրերին Մալազիայի վարչապետը ևս հաստատել է, որ թռիչքից մոտ մեկ ժամ անց «Բոինգ-777»–ում գտնվող ինչ–որ մեկըմիտումնավոր կտրուկ փոխել է թռիչքի ուղղությունը՝ միաժամանակ ձեռքով անջատելովցամաքային կայաններին ինքնաթիռի գտնվելու վայրի մասին տեղեկացնող «ACARS» համակարգը։
Բացի այս, հայտնի են դարձել օդաչուներից մեկի վերջին խոսքերը, որոնք նա ասել է ավիակարգավարին. «Դե ինչ, բարի գիշեր»։
Սա ավիացիոն ռադիոշփման ընդունված գործընթացին չի համապատասխանում։ Ավելին, այս արտահայտությունն արվել է այն բանից հետո, երբ արդեն անջատված է եղել «ACARS» համակարգը։
Կորած ինքնաթիռը միտումնավոր ցածր է թռել, որ խուսափի հայտնաբերվելուց
«Malaysia Airlines»–ին պատկանող ինքնաթիռն ուղղությունը փոխելուց հետո իջել է մինչև 1,5 մետր բարձրության վրա, որպեսզի իր գտնվելու վայրը ռադարները չկարողանան արձանագրել։ «INTERFAX.RU»–ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է մալազիական «New Straits Times» թերթը։ Ինչպես հետաքննությունն իրականացնող մասնագետներն են ընդգծել, «գործից» շատ լավ հասկացող ինչ–որ մեկը Բենգալյան ծոցի տարածքում զգալիորեն իջեցրել է ինքնաթիռը։
Այս հանգստյան օրերին Մալազիայի վարչապետը ևս հաստատել է, որ թռիչքից մոտ մեկ ժամ անց «Բոինգ-777»–ում գտնվող ինչ–որ մեկը միտումնավոր կտրուկ փոխել է թռիչքի ուղղությունը՝ միաժամանակ ձեռքով անջատելով ցամաքային կայաններին ինքնաթիռի գտնվելու վայրի մասին տեղեկացնող «ACARS» համակարգը։

7or.am