Այսօրվա ասուլիսին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտնել է, որ վեց ամիս առաջ արված իր կանխատեսումը, թե «Կյանքի խոսք» աղանդը կլուծարվի, իրակունություն է դարձել։
«Վերջին իրադարձությունները հոգևոր աշխարհում ենթադրում էին, որ «Կյանքի խոսքը» խաղից դուրս կգա, դա կանխատեսելի էր։ Հիմա եկեղեցու անդամները պետք է որոշեն՝ գնում են կաթոլիկ եկեղեցի՞, թե լուծարվում են»,- ասել է բանախոսը։
Խոսքն այն մասին է, որ «Կյանքի խոսք» աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ Ուլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով կաթոլիկ եկեղեցի։ Ըստ Ամարյանի՝ դա իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանում այդ եկեղեցու հետևորդների վրա:
«Իսկ թե ինչ կանի Հայաստանում նրանց ղեկավար Արթուր Սիմոնյանը, դժվարանում եմ ասել»,–նշել է Ամարյանը։
Փոխարենն, ըստ բանախոսի, Հայաստանում այսօր ակտիվացել են Եհովայի վկաները, և նրանց նոր խմբաքանակ է եկել Հայաստան:
Հայաստանում ակտիվացել են Եհովայի վկաները

7or.am