Ինչպես տեղեկացրել էինք, «Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Aram MP3-ը՝ «Not Alone» երգով։ Այս պահի դրությամբ՝ եվրատեսիլյան կատարողների թվում ամենաշատ դիտումն ունի «Not Alone»–ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ «YouTube»–ում հայաստանյան մասնակցի տեսահոլովակը դիտել է 452.390 մարդ։ Դրանից հետո ամենաշատ դիտումները ստացել են Մոնտենեգրոյի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների տեսահոլովակները։
Ադրբեջանի տեսահոլովակը դիտումների քանակով 11-րդ հորիզոնականում է։
Արամ MP3-ի «Not Alone» երգի հաղթանակի հնարավորությունները բարձր են գնահատում նաև միջազգայինբուքմեյքերական ընկերությունները։ Վերջինների կարծիքով՝ Հայաստանը կզբաղեցնի երկրորդհորիզոնականը: Հաղթողի ամենահավանական թեկնածուն դիտարկվում է Նորվեգիան։
«Եվրատեսիլ-2014»–ը մեկնարկելու է մայիսի 6-ին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Եզրափակիչըմայիսի 10-ին է։
Ամենաշատն Aram MP3-ի տեսահոլովակն են դիտել
Ինչպես տեղեկացրել էինք, «Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Aram MP3-ը՝ «Not Alone» երգով։ Այս պահի դրությամբ՝ եվրատեսիլյան կատարողների թվում ամենաշատ դիտումն ունի «Not Alone»–ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ «YouTube»–ում հայաստանյան մասնակցի տեսահոլովակը դիտել է 452.390 մարդ։ Դրանից հետո ամենաշատ դիտումները ստացել են Մոնտենեգրոյի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների տեսահոլովակները։
Ադրբեջանի տեսահոլովակը դիտումների քանակով 11-րդ հորիզոնականում է։
Արամ MP3-ի «Not Alone» երգի հաղթանակի հնարավորությունները բարձր են գնահատում նաև միջազգային բուքմեյքերական ընկերությունները։ Վերջինների կարծիքով՝ Հայաստանը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Հաղթողի ամենահավանական թեկնածուն դիտարկվում է Նորվեգիան։
«Եվրատեսիլ-2014»–ը մեկնարկելու է մայիսի 6-ին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Եզրափակիչը մայիսի 10-ին է։
7or.am