Լրահոս

17.03.2014 13:29


Յուրա Աթոյան. «Փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի «մատը խառն» է Վոլոդյա Ավետիսյանի գործում»

Յուրա Աթոյան. «Փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի «մատը խառն» է  Վոլոդյա Ավետիսյանի գործում»

Այսօրվա ասուլիսին ազատամարտիկ Յուրա Աթոյանը հայտարարել է, որ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի «մատը խառն» է Վոլոդյա Ավետիսյանի գործում. «Վոլոդյա Ավետիսյանը որ սկսել էր այս պայքարը, նույն փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը խմբեր հավաքեց ու սկսեց զուգահեռ ցույցեր անել: Հենց Վոլոդյային կալանավորեցին, Խաչիկը գետնի տակ անցավ: Ու էսքանից հետո բոլորս էլ համոզված ենք, որ հենց Խաչիկը սարքեց Վոլոդյա Ավետիսյանի գլխին. ինքը իշխանությունների պատվերն էր կատարել»։

Աթոյանը հավելել է նաև. «Ո՞ւր է կորել Խաչիկ Ավետիսյանը: Մանվելն իր հերթին քաշեց ազատամարտիկներին, Խաչիկն էլ մյուս կողմից իր մոտ տարավ, որ մենք պառակտվենք ու այս օրին հասնենք»։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին ազատազրկել են նախորդ տարվա սեպտեմբերին։

Այս խորագրի վերջին նյութերը