Տնտեսական

17.03.2014 14:27


Երիտասարդ գիտնականները նույնպես դեմ են պարտադիրին. ակցիա ԳԱԱ–ի դիմաց

Երիտասարդ գիտնականները նույնպես դեմ են պարտադիրին. ակցիա ԳԱԱ–ի դիմաց

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ տասնյակ երիտասարդ գիտաշխատողներ բողոքում են կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ։ Երիտասարդ գիտնականները ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին նամակ են ուղղել, որում արտահայտել են իրենց բողոքը պարտադիր կենսաթոշակային վճարները գանձելու որոշման վերաբերյալ։ Նրանք հորդորում են Ռադիկ Մարտիրոսյանին բարձրացնել այդ հարցը պետմարմիններում։ Գիտնականները նշել են, որ պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները։ ԳԱԱ նախագահն էլ իր հերթին է նշել է, որ իրենից ոչինչ կախված չէ։ Բոլորը պետք է ենթարկվեն օրենքին։ Նամակը ԳԱԱ նախագահին հանձելուց հետո երիտասարդ գիտաշխատողներն ուղղվեցին դեպի Սահմանադրական դատարան՝ ևս մեկ նամակ հանձնելու խնդրի վերաբերյալ։ Գիտաշխատողների աշխատավարձերից կուտակային պահումները, նրանց իսկ խոսքերով, բավական բացասական են անդրադառնում նրանց սոցիալական վիճակին։ Գիտաշխատողները բողոքում են նաև շատ ցածր աշխատավարձից։

Այս խորագրի վերջին նյութերը