Ուկրաինայի պետմարմինների գործունեությունը Ղրիմում դադարեցվում է
Ուկրաինայի պետմարմինների գործունեությունը Ղրիմի տարածքում դադարեցվում է, Գերագույն ռադայի օրինագծերը և որոշումները՝ ընդունված փետրվարի 21–ից հետո, չեն գործելու։ Այս մասին ասվում է Ղրիմն անկախ, ինքնիշխան պետություն հռչակած Գերագույն ռադայի կողմից ընդունված արձանագրության մեջ։
«Ուկրաինայի պետական մարմինների գործունեությունը Ղրիմի տարածքում դադարեցվում է, նրանց լիազորությունները, սեփականությունը և նյութական միջոցներն անցնում են Ղրիմի Հանրապետության պետական մարմիններին՝ սահմանված Ղրիմի Հանրապետութան կառավարության կողմից»,–ընդգծվում է փաստաթղթում։
Համաձայն արձանագրության՝ այսօրվանից Ղրիմում չի կիրառվում Ուկրաինայի օրենսդրությունը, չեն իրագործվում Ուկրաինայի Գերագույն ռադայի և Ուկրաինայի այլ պետական մարմինների որոշումները՝ ընդունված 2014 թվականի փետրվարի 21-ից հետո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։