Լրահոս

17.03.2014 14:57


Որոշվել են Ղրիմի սահմանները

Որոշվել են Ղրիմի սահմանները

Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի պատգամավորները սահմանել են հանրապետության սահմանները։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ խորհրդարանի արտահերթ նիստում։

«Ղրիմ Հանրապետության տարածքը սահմանվում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի սահմաններով՝ գոյություն ունեցող Ղրիմի Հանրապետության անկախ ու ինքնիշխան պետության հռչակումից մեկ օր առաջ»,–ասվում է արձանագրության մեջ։

Ղրիմի լրատվական գործակալությունը փոխանցում է նաև, որ Ղրիմում իշխանության գերագույն մարմինը Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդն է՝ Ղրիմի Հանրապետության խորհրդարանը։ Մինչ Ղրիմի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Ղրիմում կգործի 1998–ի սահմանադրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը