«Քաղաքական փակուղին հաղթահարելու պատրաստակամությունը, ի վերջո, կմիավորի բոլորին»
Այսօր 4 քաղաքական ուժերի կոնսոլիդացիան և միասին գործընթացներ նախաձեռնելու իրողությունը փաստ է, նույնքան անվիճելի փաստ, որքան այն, որ օրը սկսվում է արևածագով:
Եվ այսքանից հետո, երբ այսօր կա հստակ հեռանկար և հնարավորություն քաղաքական ուժերի բացառիկ կոնսոլիդացիայով երկրում ստեղծված իրավիճակը շտկելու, արտագաղթը կանխելու, աղքատությունը նվազեցնելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, որին լծվել են ուժեր, որոնք, նույնսիկ շատ հարցերում ունենալով տարբեր դիրքորոշումներ, միասնական են երկիրը այս իրավիճակից դուրս բերելու պատրաստակամության հարցում, դեռ կան ուժեր և անհատներ, որոնք, փոխանակ ողջունելու այս ամենը և ներդրում ունենալու դրա կայացմանը, քննադատում են, փնովում, ծաղրում այս համագործակցությունը` լծվելով իշխանական ջրաղացին ջուր լցնելու պրոցեսին, ծառայելով իշխանական քարոզչությանը:
Այս երևույթը այդքան ցավոտ չէր լինի, եթե նույն իշխանությունը չհայտարարեր, որ կողմ է այս գործընթացին: Փաստորեն, արտաքուստ, պաշտոնական խոսնակների բերանով ողջունելով քաղաքական 4 ուժերի համագորակցությունը, իշխանությունը տակից, տարբեր անհատների շնորհիվ դեռ շարուանկում է 4 ուժերի համագործակցության վրա քարեր նետելու գործընթացը, այլ կերպ ասած՝ երկակի խաղ տանում:
Բայց սա էլ երկար չի տևի և, տեսնելով դրականը, դրան, ի վերջո, կմիանան բոլորը, մի բան, որից այսօր սարսափում է նույն իշխանությունը: Մանավանդ երբ 4 ուժերն էլ հանդես են եկել կոնսոլիդացվելու` բոլոր խմբերին ուղղված կոչերով, ինչը դեռ անշուշտ ցույց է տալու իր արդյունքները, անգամ իշխանական ճամբարում:
Մի բան հստակ և ակնհայտ է: Այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր, և որը մեկ քաղաքական ուժի մենաշնորհի արդյունքն է` ի դեմս իր ապաշնորհ և ժամկետանց Կառավարութան, վաղուց արդեն հոգնեցրել և զզվացրել է բոլորին, և այս քաղաքական փակուղին հաղթահարելու պատրաստակամությունը, ի վերջո, կմիավորի բոլորին: Այն փորձերը, որոնց մասին նշվեց վերևում, վերջին փորձերն են և վերջին ռեսուրսները, որոնք սպառվում են օրեցոր և հեռու չէ այն օրը, երբ 4 քաղաքական ուժերը կդառնան հասարակության բոլոր առողջ ուժերի միավորման առանցքը, հատկապես երբ նույն ուժերը հայտարարել են, որ պատրաստ են ընդունել բոլորին, ովքեր կցանկանան միավորվել և համագործակցել:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից