Լրահոս

17.03.2014 21:30


Սիրիայի բանակը պատրաստվում է հետ մղել ապստամբներին Լիբանանի հետ սահմանակից շրջաններից

Սիրիայի բանակը պատրաստվում է հետ մղել ապստամբներին Լիբանանի հետ սահմանակից շրջաններից

Սիրիայի բանակը գործողություն է մշակում Լիբանանի հետ սահմանակից Կալամունի որոշ շրջաններ ապստամբներից ազատելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հղում անելով Սիրիայի ռազմուժի ներկայացուցիչներին, նմանատիպ շրջաններից են Ռանկուսը, Ռաս ալ–Մաարան և Ֆլիտան, որոնք դեռ ապստամբների տիրապետության տակ են։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական բանակը հետ է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող, Լիբանանին սահմանակից Յաբրուդ քաղաքը։ Քաղաքի գրավումը թույլ կտա Բաշար Ասադի զորքերին ապահովել ցամաքային ուղի, որը կկապի Դամասկոսը Միջերկրական ծովի հետ՝ այդպիսով խոչընդոտելով ապստամբների առաջխաղացումը լիբանանյան սահմանից։

Այս մասին տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը