Մարտի 19-22-ը կանցկացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը
Մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի "Լիր արքա" հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով (բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան): Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները: