Պետդուման հետ է կանչել Ռուսաստանին նոր սուբյեկտներ միացնելու օրինագիծը
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման հետ է կանչել պարզեցված ընթացակարգով ՌԴ-ին նոր սուբյեկտներ միացնելու օրինագիծը։ Այն, «Արդար Ռուսաստան» խմբակցության առաջարկով, ՌԴ խորհրդարանի օրակարգ էր մտել Ղրիմի իշխանությունների՝ թերակղզին Ուկրաինայից անջատելու և Ռուսաստանի մասը դարձնելու գործընթացին ընդառաջ։ Պետդումայի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլիգինը լրագրողների հետ զրույցում հաստատել է օրինագծի կասեցման մասին լուրը, սակայն չի հստակեցրել, թե որն է այս որոշման պատճառը։