Աշխարհ

18.03.2014 09:57


Մարտի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով նիստ կհրավիրի

Մարտի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով նիստ կհրավիրի

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հայտարարել է մարտի 20-ին Ուկրաինայի հարցով նիստ հրավիրելու մասին։

Այն անցկացվելու է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևի պաշտոնական հարցումով։

Նախորդ շաբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի դեմ որոշման ընդունմանը Ռուսաստանի կողմից վետոյից հետո Կիևը փորձում է համանման փաստաթղթի անցկացման հնարավորությունը Գլխավոր ասամբլեայի միջոցով: Այս պարագայում Ռուսաստանի վետոյի իրավունքը չի գործելու։

Այս խորագրի վերջին նյութերը