Լրահոս

18.03.2014 19:44


«Վեցնյակը» և Իրանը կքննարկեն համընդգրկուն համաձայնագրի ձևակերպումը

«Վեցնյակը» և Իրանը կքննարկեն համընդգրկուն համաձայնագրի ձևակերպումը

«Վեցնյակի» քաղտնօրենները (ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամները և Գերմանիան) և Իրանը կհավաքվեն Վիեննայում, որպեսզի սկսեն փողզիջումների ուղի որոնել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համար և ձևակերպելու համընդգրկուն համաձայնագիր։ Կողմերի պատվիրակությունները կղեկավարեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը։ Ռուսաստանը բանակցություններին ներկայացնելու է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նախորդ շաբաթ կողմերին հաջողվել էր համաձայնեցնել հանընդգրկուն համաձայնության մոտեցումները՝ որոշելով ինը «իմաստային բլոկ», որոնք ընդգրկում են քննարկվող բոլոր թեմաները։

Մասնավորապես «ճանապարհային քարտեզն» ընդգրկում է այնպիսի դրույթներ, ինչպիսիք են ուրանի հարստացման չափորոշիչները, Արակում ռեակտորի հետազոտական աշխատանքները, միջազգային համագործակցությունը միջուկային ոլորտում, միակողմանի և ՄԱԿ–ի կողմից պատժամիջոցները և այլն։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը