Լրահոս

18.03.2014 11:05


Հյուսիսային Օսիայի սենատոր Տատոնովն ուրախ է Ղրիմի անկախության ճանաչման համար

Հյուսիսային Օսիայի սենատոր Տատոնովն ուրախ է Ղրիմի անկախության ճանաչման համար

Հյուսիսային Օսիայի սենատոր Ալեքսանդր Տատոնովը, որն ընդգրկված է ԵՄ–ի կողմից պատժվածների ցուցակում, հայտարարել է, որ իր ուրախությունը Ղրիմի անկախության ճանաչման հարցում հավասարազոր է Հարավային Օսիայի անկախության ճանաչման ուրախությանը 2008 թվականին։

Նախօրեին ԵՄ ԱԳՆ ղեկավարը որոշել է պատժամիջոցներ կիրառել ռուսական և ուկրաինական պաշտոնական այն անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր են համարվում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության տրոհման մեջ»։ Այդ անձանց արգելել են ԵՄ մուտքը, իսկ նրանց ակտիվները ԵՄ–ում կսառեցվեն։ Նշվում է, որ պատժամիջոցներն, ուժի մեջ մտնելով մարտի 17-ից, կդադարեն գործել սեպտեմբերի 17-ին։

Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը