Լրահոս

18.03.2014 11:46


Գնման 529 մրցույթ կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով

Գնման 529 մրցույթ կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով

Գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ:

Ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման և լիարժեք գործարկման մասին: Հունվար ամսից պետական մարմինները թե բաց ընթացակարգով և թե շրջանակային համաձայնագրով գնումները կատարում են էլեկտրոնային ձևով, ինչը հնարավորություն է ընձեռում պետական գնումներին մասնակցելու հայտերը և պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ լրացնել և ուղարկել առցանց ռեժիմով:

ԳԱԿ տնօրենի խոսքերով՝ էլեկտրոնային ընթացակարգերով մրցույթների անցկացումը հասանելի կդարձնի բոլոր փաստաթղերը, կբացառի որևէ միջամտություն՝ արդյունքում ապահովելով արդար մրցակցություն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը