Լրահոս

18.03.2014 12:23


ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը

ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը

Նախօրեին CNN-ի հետ հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, Ուկրաինայի դեպքերի հետ կապված, դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։

«Մենք այժմ վերաիմաստավորում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները»,–ասել է Ռասմուսսենը՝ պարզաբանելով, որ վերաիմաստավորման հետևանքներից մեկը կլինի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացից Ռուսաստանի կրճատումը:

Քարտուղարի խոսքերով՝ դաշինքի անդամ երկրների՝ ապրիլի 1-2-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները։

Այս խորագրի վերջին նյութերը