Մովսես Հակոբյան. «Ժիրինովսկիի նմանների հայտարարությունները Արցախում եղանակ չեն փոխում»
Լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն անդրադարձել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե «ԼՂ հարցը լուծելու համար Ղարաբաղը պետք է Ռուսաստանի կազմ մտնի»:
«Ժիրինովսկիի նմանները հայտարարություններ պիտի անե՞ն: Թո՛ղ անեն. նրանց գործն է: Դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում», - ասել է Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ որևէ մեկն իրավունք չունի Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել։
«Արցախը ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը»,–ասել է նա։
Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարն ասել է, որ թեև, ինչպես միշտ, իրավիճակը լարված է, բայց հայ զինվորները վերահսկում են իրավիճակը:
«Այսօր առաջին գծում իրավիճակը պարտադրում է հայ զինվորը: Այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է», - հայտարարել է Հակոբյանը: