Լրահոս

18.03.2014 13:15


«Մարտի 1-ի ցավով այդքան տառապող մարդը հոկտեմբերի 27-ի դեպքից հետո արդյո՞ք կպապանձվեր»

«Մարտի 1-ի ցավով այդքան տառապող մարդը հոկտեմբերի 27-ի դեպքից հետո արդյո՞ք կպապանձվեր»

Իշխանության ձեռքի շարժումով պարբերաբար կենդանության նշաններ ցուցաբերող, նորանկախ Հայաստանի պատմության մեջ իր «հերոսություններով» հայտնի Անդրանիկ Քոչարյանը կրկին ակտիվացել է եւ շարունակում է ինչ-որ ցուցակներ թափահարել:
Մարտի 1-ի հարցով աննախադեպ ակտիվացած Քոչարյան Անդրանիկին մեկ հարց ունեմ` ինչո՞ւ նույնպիսի ակտիվություն չէր ցուցաբերում հոկտեմբերի 27-ի զազրելի ոճրագործության բացահայտման համար:

Մարտի 1-ի ցավով այդքան տառապող մարդը հոկտեմբերի 27-ի դեպքից հետո արդյո՞ք կպապանձվեր, եթե լռելու համար չլինեին խիստ ծանրակշիռ պատճառներ:

Բայց չէ որ դեպքը հենց ժողովրդասպան դեպք էր, ուր սպանեցին ժողովրդի հավատը եւ երկրի հստակ քաղաքականությունը: Ի՞նչ է, ձեր այդ օրերի լռությունը հոգեւոր ուրախությա՞մբ կարելի բնորոշել, թե այն օպերատիվությամբ, որ սպանված հերոսների արյունը դեռ չչորացած` երկրի նախագահից, Անդրանիկ Քոչարյան, քո ու նման մի քանիսի համար նախարարական պաշտոն էիր ուզում: Ինչ խոսք, որ հայի արյուն է հոսում մեր երակներում, բայց դա չի նշանակում, որ բոլորս նույնն ենք:

Որոշներիդ մեջ սատանան ու անձնական շահն է իշխում, եւ հենց դա է ձեր նմաններին դրդում է նենգամտության: Որովհետեւ, ինչքան էլ ժամանակ է անցել, նույն նենգափոխող արհեստավարժն ես մնացել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյան

Այս խորագրի վերջին նյութերը