Լրահոս

18.03.2014 13:57


Արևելագետ. «Թալիշները ցանկանում են անկախ պետություն ստեղծել Ադրբեջանում»

Արևելագետ. «Թալիշները ցանկանում են անկախ պետություն ստեղծել Ադրբեջանում»

Այսօրվա ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը խոսել է Արդրբեջանի տեղաբնակ ազգերի մասին։

«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարին կազմակերպված հանդիպմանը՝ առաջին անգամ պատմության ընթացքում, հրավիրվել էին թալիշների բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները,–նշել է բանախոսը,–այս ժողովուրդն առաջին անգամ, այն էլ՝ եվրոպական բարձր ամբիոնից, հայտարարում է, որ ցանկանում է ստեղծել անկախ պետություն Ադրբեջանի հարավարևելյան շրջաններում»։

Նշվել է նաև թալիշների ու հայկական կողմի հետ վերջին մեկուկես տարում առկա համագործակցության մասին.

«Թալիշները հայկական, իրանական դպրոցից ակնկալում են թալիշական պատմության, մշակույթի լուսաբանում, ինչպես նաև լոբբիստական աշխատանք հայկական իշխանական շրջանակներում», – ասել է Ոսկանյանը։

Նա անդրադարձել է նաև վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկին՝ «Շիրվանի ազատագրության ճակատի» ստեղծմանը, որը հիմնադրել են թաթերը. «Այս կազմակերպությունն ընդհատակյա է աշխատելու և նպատակ է հետապնդելու ստեղծել Շիրվանի պարսկական պետություն Ադրբեջանի տարածքում»։

Արևելագետն ընդծել է, որ հայկական ԶԼՄ–ն պետք է ավելի ակտիվ լուսաբանի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրները։

Այս խորագրի վերջին նյութերը