Աշխարհ

18.03.2014 14:06


Ֆրանսիայի ԱԳՆ. «Արևմտյան երկրների առաջնորդները դադարեցնում են Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակին»»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Արևմտյան երկրների առաջնորդները դադարեցնում են Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակին»»

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն այսօր հայտնել է «Ութնյակին» Ռուսաստանի անդամակցության դադարեցման որոշման մասին։

«Էրոպ–1» ֆրանսիական ռադիոկայանի եթերում Ֆաբիուսն ասել է, որ այս երեկո «Մեծ յոթնյակը» կհավաքվի առանց Ռուսաստանի։ Ֆաբիուսն ընդգծել է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ պետք է կիրառեն Արևմուտքի բոլոր երկրները, ոչ թե միայն Ֆրանսիան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆաբիուսը հայտարարել էր, որ Ֆրանսիան կարող է չեղյալ հայտարարել «Միստրալ» ուղղաթիռակիրների հարցով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը։

Այս մասին տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը