Էդվարդ Անտինյան. Բա ասում եք Ս. Սարգսյանը ցուգցվանգի մե՞ջ է՝ լավ էլ քայլում է
Երբ մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ս.Սարգսյանը շախմատային լեզվով ասած ցուգցվանգի մեջ է, այսինքն ինչ քայլ էլ անի՝ իրեն վնաս է, դրան Սարգսյանի «PR-շիկները» պատասխանեցին «հուժկու» հարվածով՝ մի քանի օր հետո կազմակերպելով Ս.Սարգսյանի այցը առողջապահության նախարարություն, որի երկար միջանցքում նա ոչ թե մեկ, այլ՝ բավական շատ քայլեր արեց: Ախր առաջին նախագահը գիտի թե, որ Ս.Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահ է, նրան հասկանալի լեզվով խոսելու համար՝ պետք է օրինակը շախմատից բերի: Այդպես որ նայենք՝ մեր պաշտոնյաների կեսից ավելին գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ են՝ հո գիտնակա՞ն չեն: Ես էլ ժամանակին թյուրիմացաբար շախմատից մի երկու անգամ օրինակ բերեցի, բայց հասկացա, որ անիմաստ է ու ավելի հասկանալի ձևով փորձեցի ձևակերպել ասածս, թեպետ հետո համոզվեցի, որ դա էլ չընկալվեց:
… < Գաղտնիք չէ, ոչ շատերի կարծիքով` Սերժ Սարգսյանը մեր երկրի ներքին քաղաքական հարցերի բազմակողմանի ձախողումը փորձում է կոմպենսացնել վարվող ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականությամբ: Սակայն դա իր ցանկալի արդյունքն առայժմ չի կարող տալ, քանի որ այս փոխկապակցված աշխարհում մեր երկրի ու նրա ղեկավարի իրական հնարավորությունների մասին տեղյակ են գործնականում քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողները` լինի դա երկրի ներսում, թե դրսում: ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «168 Ժամ», 04.12.08, «ՁԵՌՔ ԵՍ ՏՎԵԼ` ՊԻՏԻ ԽԱՂԱՍ» Թե ինչպիսի խաղաքարտեր են Ս.Սարգսյանի ձեռքում` հայտնի է բոլորին, այնպես որ, բլեֆով խաղադրույքների բարձրացում կատարել նա չի կարող, իսկ «փաս» գնալ էլ չի ուզում: Արդյունքում` նա փորձում է խաղը երկարացնել ոչ խաղային ժամանակը ձգելով, իսկ դա երկար չի կարող տեւել>>: … Իսկ մի՞թե ցուգցվանգ չի, երբ գլխապատառ քո հավատարմությունն ես հայտնում ՌԴ-ին՝ նրա բոլոր նախաձեռնություններում, ստորադասելով քո ազգային շահը, իսկ հիմա ստիպված ես լինելու պատերազմել Ուկրաինայի դեմ, եթե իրավիճակի նման զարգացում լինի: Իսկ դա կարող է լինել ամենևին ոչ Ռուսաստանի կողմից հրահրված, այլ՝ անկանխատեսելի զարգացումների արդյունքում: Ու եթե անգամ նման բան տեղի չունենա, ՌԴ-ն այսօր է ՀՀ իշխանություններից հավատարմության երդում ակնկալում, որպեսզի, եթե մենք դա չանենք, ապա հետագայում, երբ Ադրբեջանը պատերազմ սկսի մեր դեմ՝ Ռուսաստանը մեր աչքը մտնցի, որ ՀԱՊԿ-ի անդամությունն իրեն չի պարտավորեցնում պատերազմել Ադրբեջանի դեմ, քանի որ մենք էլ հրաժարվեցինք Ուկրաինայի դեմ պատերազմելուց: Ավելին, ճանաչել Ղրիմի անկախությունը՝ հույս ունենալով, որ ոչ միայն հաճոյանում ենք ՌԴ-ին, այլև Ղարաբաղի համար ենք բարենպաստ իրավիճակ ստեղծում, սա էլ հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով, քանի որ Արևմուտքի կոշտ հակազդեցության տակ ենք հայտնվելու: Ու եթե Ատոմային հզոր տերություն ՌԴ-ի հետ Արևմուտքը մի փուլում համաձայնության կգա, քանի որ նրանից ունի նաև էներգետիկ կախվածություն, ապա մենք Արևմուտքի սանկցիաների պատճառով կկործանվենք: Այնպես որ մեղավորը ո՛չ Արևմուտքն է, ոչ էլ ՌԴ-ն, այլ Ս.Սարգսյանի վարչակազմը, որն իր վարքագծով վաղուց արդեն ունի անհուսալի գործընկերոջ համբավ: Այո՛, երկիրն իր փոքրությունը կարող է որպես առավելություն օգտագործել ու ճկուն քաղաքականության հաշվին օգտվել բոլոր կողմերից, ինչպես դա անում են աշխարհի շատ փոքր պետություններ, կամ էլ մեր նման՝ կարող է ոտատակ գնալ, եթե երկիրը ղեկավարում են ապաշնորհ ու իրավիճակին ոչ ադեկվատ իշխանավորներ: Թող մեր իշխանավորները լավը չլինեն, անգամ՝ վատը լինեն, միայն թե նրանց գործողությունները համարժեք լինեն: Մենք հիմա ամենաշատ տուժում ենք իրականությունից կտրված վարչակազմի ոչ համարժեք քայլերից: Ուստի, հարկավոր է օր առաջ վերջ դնել այս իշխանությունների տխրահռչակ գոյությանը: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ սրանք իրենց կամքով հեռացող չեն՝ կավիրեն, երկիրը մոխրի կվերածեն, բայց իշխանությունը չեն հանձնի: Դրա համար պակաս կարևոր չէ նաև խոհեմ ու հավասարակշիռ քայլերով արդյունքի հասնելը, ու դա ամենևին վախի կամ թուլության նշան չէ: Չէ՞ որ մեկի համար անգին է իր աթոռը, իսկ մյուսի համար՝ Հայրենիքը: Ու եթե իշխանությունը պահելու համար վարչակազմը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնի, ապա իշխանությունից նրանց զրկելու հարցում ոչիշխանական ուժերը չեն կարող նման կերպ վարվել: Բա էլ ինչո՞վ պիտի եկողները գնացողներից տարբերվեն, եթե նպատակին հասնելու մեթոդները նույնը լինեն:
Էդվարդ Անտինյան. Բա ասում եք Ս. Սարգսյանը ցուգցվանգի մե՞ջ է՝ լավ էլ քայլում է
Երբ մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ս.Սարգսյանը շախմատային լեզվով ասած ցուգցվանգի մեջ է, այսինքն ինչ քայլ էլ անի՝ իրեն վնաս է, դրան Սարգսյանի «PR-շիկները» պատասխանեցին «հուժկու» հարվածով՝ մի քանի օր հետո կազմակերպելով Ս.Սարգսյանի այցը առողջապահության նախարարություն, որի երկար միջանցքում նա ոչ թե մեկ, այլ՝ բավական շատ քայլեր արեց: Ախր առաջին նախագահը գիտի թե, որ Ս.Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահ է, նրան հասկանալի լեզվով խոսելու համար՝ պետք է օրինակը շախմատից բերի: Այդպես որ նայենք՝ մեր պաշտոնյաների կեսից ավելին գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ են՝ հո գիտնակա՞ն չեն: Ես էլ ժամանակին թյուրիմացաբար շախմատից մի երկու անգամ օրինակ բերեցի, բայց հասկացա, որ անիմաստ է ու ավելի հասկանալի ձևով փորձեցի ձևակերպել ասածս, թեպետ հետո համոզվեցի, որ դա էլ չընկալվեց:
…
< Գաղտնիք չէ, ոչ շատերի կարծիքով` Սերժ Սարգսյանը մեր երկրի ներքին քաղաքական հարցերի բազմակողմանի ձախողումը փորձում է կոմպենսացնել վարվող ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականությամբ: Սակայն դա իր ցանկալի արդյունքն առայժմ չի կարող տալ, քանի որ այս փոխկապակցված աշխարհում մեր երկրի ու նրա ղեկավարի իրական հնարավորությունների մասին տեղյակ են գործնականում քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողները` լինի դա երկրի ներսում, թե դրսում:
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «168 Ժամ», 04.12.08, «ՁԵՌՔ ԵՍ ՏՎԵԼ` ՊԻՏԻ ԽԱՂԱՍ»
Թե ինչպիսի խաղաքարտեր են Ս.Սարգսյանի ձեռքում` հայտնի է բոլորին, այնպես որ, բլեֆով խաղադրույքների բարձրացում կատարել նա չի կարող, իսկ «փաս» գնալ էլ չի ուզում: Արդյունքում` նա փորձում է խաղը երկարացնել ոչ խաղային ժամանակը ձգելով, իսկ դա երկար չի կարող տեւել>>:
…
Իսկ մի՞թե ցուգցվանգ չի, երբ գլխապատառ քո հավատարմությունն ես հայտնում ՌԴ-ին՝ նրա բոլոր նախաձեռնություններում, ստորադասելով քո ազգային շահը, իսկ հիմա ստիպված ես լինելու պատերազմել Ուկրաինայի դեմ, եթե իրավիճակի նման զարգացում լինի: Իսկ դա կարող է լինել ամենևին ոչ Ռուսաստանի կողմից հրահրված, այլ՝ անկանխատեսելի զարգացումների արդյունքում: Ու եթե անգամ նման բան տեղի չունենա, ՌԴ-ն այսօր է ՀՀ իշխանություններից հավատարմության երդում ակնկալում, որպեսզի, եթե մենք դա չանենք, ապա հետագայում, երբ Ադրբեջանը պատերազմ սկսի մեր դեմ՝ Ռուսաստանը մեր աչքը մտնցի, որ ՀԱՊԿ-ի անդամությունն իրեն չի պարտավորեցնում պատերազմել Ադրբեջանի դեմ, քանի որ մենք էլ հրաժարվեցինք Ուկրաինայի դեմ պատերազմելուց: Ավելին, ճանաչել Ղրիմի անկախությունը՝ հույս ունենալով, որ ոչ միայն հաճոյանում ենք ՌԴ-ին, այլև Ղարաբաղի համար ենք բարենպաստ իրավիճակ ստեղծում, սա էլ հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով, քանի որ Արևմուտքի կոշտ հակազդեցության տակ ենք հայտնվելու: Ու եթե Ատոմային հզոր տերություն ՌԴ-ի հետ Արևմուտքը մի փուլում համաձայնության կգա, քանի որ նրանից ունի նաև էներգետիկ կախվածություն, ապա մենք Արևմուտքի սանկցիաների պատճառով կկործանվենք:
Այնպես որ մեղավորը ո՛չ Արևմուտքն է, ոչ էլ ՌԴ-ն, այլ Ս.Սարգսյանի վարչակազմը, որն իր վարքագծով վաղուց արդեն ունի անհուսալի գործընկերոջ համբավ:
Այո՛, երկիրն իր փոքրությունը կարող է որպես առավելություն օգտագործել ու ճկուն քաղաքականության հաշվին օգտվել բոլոր կողմերից, ինչպես դա անում են աշխարհի շատ փոքր պետություններ, կամ էլ մեր նման՝ կարող է ոտատակ գնալ, եթե երկիրը ղեկավարում են ապաշնորհ ու իրավիճակին ոչ ադեկվատ իշխանավորներ: Թող մեր իշխանավորները լավը չլինեն, անգամ՝ վատը լինեն, միայն թե նրանց գործողությունները համարժեք լինեն: Մենք հիմա ամենաշատ տուժում ենք իրականությունից կտրված վարչակազմի ոչ համարժեք քայլերից:
Ուստի, հարկավոր է օր առաջ վերջ դնել այս իշխանությունների տխրահռչակ գոյությանը: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ սրանք իրենց կամքով հեռացող չեն՝ կավիրեն, երկիրը մոխրի կվերածեն, բայց իշխանությունը չեն հանձնի: Դրա համար պակաս կարևոր չէ նաև խոհեմ ու հավասարակշիռ քայլերով արդյունքի հասնելը, ու դա ամենևին վախի կամ թուլության նշան չէ: Չէ՞ որ մեկի համար անգին է իր աթոռը, իսկ մյուսի համար՝ Հայրենիքը: Ու եթե իշխանությունը պահելու համար վարչակազմը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնի, ապա իշխանությունից նրանց զրկելու հարցում ոչիշխանական ուժերը չեն կարող նման կերպ վարվել: Բա էլ ինչո՞վ պիտի եկողները գնացողներից տարբերվեն, եթե նպատակին հասնելու մեթոդները նույնը լինեն:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?ref=ts&fref=ts