Լրահոս

18.03.2014 15:35


Կառավարության պատասխանը Ծառուկյանին

Կառավարության պատասխանը Ծառուկյանին

Երբ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի համագումարյան ելույթում խոսեց փոքր ու միջին բիզնեսի շահերից ու իրավունքներից, երբ բարձրաձայնեց «Հարկային արձակուրդի» գաղափարը, երբ այսօրվա կառավարության սոցիալական տնտեսական քաղաքականությունը կոշտ քննդատության ենթարկեց և համարեց սխալ` իշխանությունները հետևություններ անելու փոխարեն դհոլների մոբիլիզացիա հայտարարեց ընդդեմ ԲՀԿ-ի:

Իհարկե, եթե ավելի խելոք քայլի ընդունակ լինեին` կանեին: Բայց իրականությունն այն է, որ վերջին շրջանում մոտավորապես 4 հազար խանութ է փակվել Հայաստանում: Իսկ թե քանի հազար վարսավիրանոց, կրպակ, սրճարան, տաքսի ծառայություն և այլն` ավելի լավ կիմանա իշխանությունը: Թե փակվածներից քանի հազարն է լքել Հայաստանը, դա էլ ավելի լավ կիմանա իշխանությունը:
Կից ներկայացված լուսանկարները՝ սովորական մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հուսահատ ճիչն է:

Այս իշխանությունը չի թողնում հային ապրել Հայաստանում, չի թողնում սեփական արդար քրտինքով տունը պահել, չի թողնում երեխային հայկական դպրոց ուղարկել ու մեծանալ հայրենիքում:

Կամ պետք է դհոլ դառնաս, կամ լինես «նեղ կռուգի մարդ», որ թալանելու արտոնագիր ստանաս:

Վահրամ Գեւորգյան

Աղբյուրը՝ http://top-news.am/11/1/news/29730.html

Այս խորագրի վերջին նյութերը