Լրահոս

18.03.2014 21:46


Սիրիական խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրություններ անցկացնելու մասին նախագիծը

Սիրիական խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրություններ անցկացնելու մասին նախագիծը

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ սիրիական խորհրդարանը՝ Մեջլիս աշ–Շաաբը, հաստատել է նախագահական ընտրություններ անցկացնելու մասին նախագիծը` տալով դրան պետական օրենքի ձև, որի համաձայն՝ սիրիացի փախստականները և արտաքին ընդդիմության ներկայացուցիչները զրկվում են ձայնի իրավունքից: Օրենքում հստակեցվում է, թե ում է իրավունք տրվում մասնակցելու ընտրություններին: Այսպես, քվեարկության իրավունք է տրվում այն սիրիացիներին, ովքեր ունեն ազգային գործող անձնագիր, որում պարտադիր կարգով պետք է լինի սիրիական անցագրային կետերից մեկի նշումը այն մասին, որ անձնագրի տերը օրինական ճանապարհով է հատել երկրի սահմանները, ինչպես նաև սիրիական այն դիվանագիտական հաստատության կնիքը, որտեղ տվյալ պահին գտնվում է Սիրիայի քաղաքացին:

Հիշեցնենք, որ Բաշար Ասադի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն տարվա հուլիսի 17-ին։ Ասադը նշել է, որ «եթե ժողովուրդը ցանկանա», ինքը կդնի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում։

Այս խորագրի վերջին նյութերը