Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տալիս խորհրդարանական կոալիցիայի փլուզման հետևանքով
Ղրղզական «Աթա–Մեքեն» («Հայրենիք») կուսակցության հայտարարությունը՝ խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, հանգեցրել է կառավարության հրաժարականին։ Այս մասին նշված է հանրապետության Գերագույն խորհրդի իրավական բաժնում.
«Համաձայն գործող օրենսդրության՝ կառավարող կոալիցիոն մեծամասնության տապալման դեպքում կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս»։
Մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը ներկայիս նախարարները ժամանակավոր կատարելու են իրենց լիազորությունները։
«Աթա–Մեքեն»–ի կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառ է նշվել անհամաձայնությունը կառավարության աշխատանքի արդյունքների հետ՝ վարչապետ Ժանտորո Սաթըբալդիևի գլխավորությամբ։
«Կառավարության լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն պաշտոնում գտնվելու օրինականությամբ, այլև ժողովրդի վստահությամբ,–հայտարարել են կուսակցությունում,–ցավոք, Սաթըբալդիևին ցուցաբերած վստահությունը խաթարվել է նրա մի շարք գործողությունների հետևանքով»։ Ղրղզական օրենքով՝ վարչապետի և կառավարության կազմն առաջադրում և ընտրում է խորհրդարանը, որից հետո օրենսդիրների կողմից ընդունված որոշումը հաստատում է նախագահը։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։