ՌԴ կառավարությունը մարտի 20-ին կքննարկի Մերձդնեստրի շրջափակման հարցը
Մերձդնեստրյան–մոլդավաուկրաինական սահմանային անցակետերում դադարեցվել է ՌԴ արական սեռի քաղաքացիների մուտքն ու ելքը։ Բեռնատար գնացքները՝ նախատեսված ռուսական խաղաղապահների համար, նույնպես չեն կարողանում անցնել սահմանը։ Այս մասին հայտարարել է Մերձդնեստրում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարը։ ՌԴ կառավարությունը մարտի 20-ին խորհրդակցական նիստ կհրավիրի Մերձդնեստրի շրջափակման հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
ՌԴ կառավարությունը մարտի 20-ին կքննարկի Մերձդնեստրի շրջափակման հարցը