Լրահոս

18.03.2014 17:26


«Առաջին անգամ քաղաքական ուժերի մեծամասնությունը համախբմվում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»

«Առաջին անգամ քաղաքական ուժերի մեծամասնությունը համախբմվում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»

Գաղտնիք չէ, որ փետրվարի 15-ի ԲՀԿ համագումարից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնեց երկրի առջև ծառացած խնդիրների և ժողովրդի ծանր սոցիալական վիճակի մասին, ԲՀԿ-ի դեմ «արշավը» վերսկսվեց: ԲՀՀ-ի դեմ «արշավը» նոր թափ ստացավ Մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից և դրան հաջորդող խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիոն գործընթացներին զուգահեռ: Այնպիսի տպավորություն է, որ կարծեք թե քաղաքական դաշտի իշխանական թևն ու նրան սպասարկող լրատվական դաշտը խուճապի մեջ են ընկել հատկապես այն հանգամանքից, որ երկրի կշիռ ունեցող բոլոր ուժերը որպես անցնցում իշխանափոխության լիդեր տեսնում են Գագիկ Ծառուկյանին: Գործի են դրվել բոլոր հնարավոր և անհնարին մեդիա ռեսուրսները (հատկապես «1in.am», «haynews.am»,) ինչ-որ ձևով սևացնելու և ապականելու Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեությունը: Փորձ է արվում ԲՀԿ-ն կապել այլ քաղաքական գործիչների հետ:

Այս իրավիճակում մի բան ակնհայտ է՝ կոնսոլիդացիոն գործընթացի սկիզբը դրված է, և այն «ձնագնդիկի էֆեկտով» գնալով մեծանում և մեծանում է: Իսկ իշխանության մտավախությունը իրոք տեղին է, քանի որ Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ առաջին անգամ է այսպիսի դեպք գրանցվում, երբ քաղաքական ուժերի մեծամասնությունը համախբմվում է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:
Իրական Հայաստան-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը