Լրահոս

18.03.2014 21:04


Մովսես Հակոբյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են առաջնագծում տիրող իրադրությունը

Մովսես Հակոբյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են առաջնագծում տիրող իրադրությունը

Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության առկա վիճակը, առաջնագծում տիրող իրադրությունը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը