Աշխարհ

19.03.2014 00:42


Միխայիլ Գորբաչով. «Ղրիմի բնակչությունը հանրաքվեով ուղղեց ԽՍՀՄ–ի «պարտիական» սխալը»

Միխայիլ Գորբաչով. «Ղրիմի բնակչությունը հանրաքվեով ուղղեց ԽՍՀՄ–ի «պարտիական» սխալը»

ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «INTERFAX»–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմի բնակչությունը հանրաքվեով ուղղեց ԽՍՀՄ–ի «պարտիական» սխալը։

Նա նաև կարծում է, որ ժողովրդի կամարտահայտությունը չի կարող պատժամիջոցների հիմք դառնալ։

«Եթե նախկինում Ղրիմն Ուկրաինային է միացվել սովետական, այսինքն՝ «պարտիական» օրենքներով՝ առանց բնակչությանը հարցնելու, ապա այժմ հենց ինքը՝ բնակչությունը որոշեց ուղղել այդ սխալը։ Դա պետք է ողջունել»,–ասել է Գորբաչովը։

Պատժամիջոցների կիրառման համար, նրա համոզմամբ, շատ լուրջ հիմքեր են պետք, որոնք կունենան ՄԱԿ–ի հավանությունը, իսկ Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունը և ՌԴ–ին միավորվելն այդպիսի հիմք չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը