Ղրղզստանի նախագահը կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել։ Այս մասին այսօր հայտնել է ղրղզական պետության մամուլի ծառայությունը։
«Նույն հրամանագրով գործող կառավարությունը կշարունակի կատարել իր գործառույթները մինչև նոր կառավարության ձևավորումը»,–«РИА Новости»–ի թղթակցին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ժոգորկա Քենեշը (Ղրղզստանի խորհրդարանը) հինգ քաղաքական կուսակցությունից է բաղկացած, որից երեքը 2012–ի աշնանը կոալիցիոն մեծամասնություն են ձևավորել։ Դա հանրապետության երրորդ կառավարող կոալիցիան էր Ժոգորկա Քենեշի կազմում։