Լրահոս

19.03.2014 11:30


«Ընդունում ենք, որ մեր օրենքները չեն կարող լինել առանց թերությունների». վարչապետը «Դ!ԵՄ ԵՄ»-ին հրավիրում է երկխոսության

«Ընդունում ենք, որ մեր օրենքները չեն կարող լինել առանց թերությունների». վարչապետը «Դ!ԵՄ ԵՄ»-ին հրավիրում է երկխոսության

Մինչ Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հաստատումը վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչներին հրավիրեց երկխոսության:

«Մենք ընդունում ենք, որ մեր օրենքները չեն կարող լինել առանց թերությունների: Բնականաբար, կան թերություններ։ Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է, ու հրավիրում ենք «Դ!ԵՄ ԵՄ»-ի շարժման ներկայացուցիչներին երկխոսության: Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ սկզբունքից հրաժարումը օգտակար կլինի բոլորիս համար»,–ասել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը