Պեսկով.«Ուկրաինական զինվորականները կարող են ազատ լքել Ղրիմի տարածքը»
Ուկրաինական զինվորականները կարող են միանալ Ղրիմի ռազմական զորամասերին, հետո՝ ռուսական բանակին, կամ «ազատ լքել թերակղզին»։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Բի–Բի–Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Արևելյան Ուկրաինայում։
«Խոսքն Ուկրաինայի արևելյան շրջաններում ռազմական գործողությունների մասին չէ։ Սակայն Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի, օգտագործելով բոլոր հնարավոր օրինական միջոցները՝ միջազգային իրավունքին համապատասխան, որպեսզի պաշտպանի և օգնության ձեռք մեկնի ռուսներին, ովքեր բնակվում են Ուկրաինայի արևելյան մասում»,–հայտարարել է Պեսկովը։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։