Աշխարհ

19.03.2014 11:58


Ֆրանսիայի ԱԳՆ. «Ռուսաստանի անդամակցությունն «Ութնյակին» չի դադարեցվել»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Ռուսաստանի անդամակցությունն «Ութնյակին» չի դադարեցվել»

Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ ութնյակին» չի դադարեցվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ երկրորդ պաշտոնական դեմք Ռոմեն Նադալը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Europe 1» ռադիոընկերության եթերում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ ՌԴ անդամակցությունն «ութնյակին» դադարեցվել է։

«Նախարարը միայն հիշեցրել է այն, ինչի մասին խոսվել է. G7/G8 շրջանակներում ավելի վաղ միասնական որոշում է ընդունվել գագաթաժողովի պատրաստություններին ՌԴ–ի մասնակցության դադարեցման մասին, որը պետք է տեղի ունենար Սոչիում»,–ասել է Նադալը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է, որ «Մեծ ութնյակին» Ռուսաստանի անդամակցության դադարեցման որոշում դեռ չի ընդունվել։

Տեղեկացնում է «РИА Новости» –ին։

Այս խորագրի վերջին նյութերը