Տնտեսական

19.03.2014 11:57


Սահմանվել են ավտոմեքենաների պետհամարանիշերի նոր ձևեր

Սահմանվել են ավտոմեքենաների պետհամարանիշերի նոր ձևեր

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել պետհամարանիշների նոր ձևերը սահմանող որոշման նախագիծը։ Ըստ դրա՝ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների թվերի և տառերի գրատեսակները կհամապատասախանեցվեն միջազգային չափանիշներին։ Կփոխվեն նաև պետհամարանիշերի չափերը։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնեց նաև, որ պետհամարանիշերին կտեղակայվի ՀՀ պետական դրոշը:

«Պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են։ Տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս»,–մասնավորապես, նշված է նախագծի մեջ։
Ինչ վերաբերում է գործածվող համարանիշերին, ապա դրանք չեն փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր համարանիշ վերցնելու կարիք չառաջանա։

Այս խորագրի վերջին նյութերը