Մինչեւ վարչապետն անձամբ չգա, չենք գնալու. գյուղացիները քարերով փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ՝ Կարբի ձորում, նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի հարյուրավոր բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։
Ոստիկանները նախապես շղթա են կազմել՝ փորձելով արգելել գյուղացիներին փակել մայրուղին, բայց իրավապահները փոքրաթիվ էին, ու նրանց չի հաջողվել կանգնեցնել գյուղացիներին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւան-Աշտարակ մայրուղու վրա են նաեւ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մարզպետը վստահեցրել է, որ ՀԷԿ-ը, ինչպես խոստացել էին, չի կառուցվելու, եւ հիշեցրել է, որ Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովը պետք է ստուգումներ անցկացնի, հանդիպումներ ունենա նաեւ համայնքների բնակիչների հետ եւ իր եզրակացությունները ներկայացնի կառավարությանը, ինչից հետո էլ կորոշվի ՀԷԿ-ի կառուցման հարցը։
Բնակիչները, սակայն, ասել են որ նրան չեն հավատում. նրանք լսել են, ինչպես է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը հեռուստատեսությամբ ասել, որ ՀԷԿ-ը կառուցվելու է։

Մանրամասները՝ NEWS.am–ում։