Լրահոս

19.03.2014 20:40


«The Rolling Stones»-ը Ջագերի ընկերուհու մահվան պատճառով հետաձգել է համերգային շրջագայությունը

«The Rolling Stones»-ը  Ջագերի ընկերուհու մահվան պատճառով  հետաձգել է համերգային շրջագայությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նյու Յորքի իր բնակարանում հայտնաբերվել էր «The Rolling Stones» ռոք խմբի մենակատար Միք Ջագերի 47-ամյա ընկերուհու դին։ Ըստ նախնական վարկածի՝ 47-ամյա դիզայներ Լոուրեն Սքոթը ինքնասպան է եղել։ Միջադեպի հետ կապված՝ լեգենդար խումբը հետաձգել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի իր համերգային շրջագայությունը։

Խմբի հայտարարության մեջ ասվում է, որ «The Rolling Stones»-ը իր խոր վիշտն է հայտնում Լոուրեն Սքոթի մահվան կապակցությամբ՝ հետաձգելով Ավստրալիայում և Նոր Զելանդիայում «14 on Fire» համերգային շրջագայությունը։ Միք Ջագերը, Քիդ Ռիչարդսը, Չառլի Ուոոսը և Ռոնի Վուդը շնորհակալություն են հայտնել իրեց երկրպագուներին այս դժվար պահին իրենց աջակցելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը