Լրահոս

19.03.2014 14:11


Արաբ մուրացկանը միլիոններ է կուտակել

Արաբ մուրացկանը միլիոններ է կուտակել

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մահացել է միլիոնատեր մուրացկանուհին, ով բավական առատաձեռն ողորմությունների շնորհիվ տարիների ընթացքում կարողացել է կուտակել մեկ միլիոն դոլարից ավելի:

Կուտակված փողերով տատիկը կարողացել է գնել 4 սեփական տուն Ջիդդայի էլիտար թաղամասում, ինչպես նաև ոսկյա զարդերի և նկարների մեծ հավաքածուներ:

Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ` վերոնշյալ տներում բոլորովին անվճար ապրել են աղքատ ընտանիքներ. միլիոնատեր մուրացկանուհին փորձել է թեթևացնել որոշ աղքատ ընտանիքների հոգսերը:

Ծեր կնոջ հարևանը, ով գիտեր մուրացկանուհու հարստությունների մասին, պնդում է, որ բազմիցս խնդրել է նրան այլևս չզբաղվել այդ գործով, սակայն կինը հրաժարվել է խորհուրդներից և շարունակել կուտակել «սև օրվա համար»:

Նշվում է, որ մուրացկանուհու մահից հետո նրա ողջ ունեցվածքը փոխանցվելու է պետությանը, քանի որ կինը չունի ժառանգորդ:

Այս խորագրի վերջին նյութերը