Լրահոս

19.03.2014 15:21


Լ. Զուրաբյանը վարչապետի հրավերը փրփուրներից բռնվել է համարում

Լ. Զուրաբյանը վարչապետի հրավերը փրփուրներից բռնվել է համարում

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկխոսելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերին՝ ուղղված «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ տապալված կառավարությունը կարող է փորձել փրփուրներից բռնվել և ամեն տեսակի բանակցություններ վարել։

–Բայց դրանից որևէ բան չի փոխվելու, որովհետև կարող է՝ ինչ–որ մի հարցում նահանջեն, բայց, մեծ հաշվով, այդ կառավարության կոռուպցիոն, քերթող, թալանչի, ոչ կոմպետենտ բնույթը չի փոխվելու։ Այնպես որ, դա որևէ կերպ չի ազդի կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ 4 ոչիշխանական ուժերի որոշման վրա,–նշել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը